00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալային տեսանյութ. երաժշտին քաշքշում են ոստիկանները. մեկնաբանում է Օսիպյանը

© Sputnik / Asatur YesayantsНачальник полиции Армении Валерий Осипян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Начальник полиции Армении Валерий Осипян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունն արգելել է, որ ուշ ժամերին Հյուսիսային պողոտայում երաժշտություն հնչի։ Երաժիշտներից մեկին ոստիկանական բաժանմունք են տարել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը փողոցային երաժիշտներին արգելել է երեկոյան ժամը 11-ից հետո ելույթ ունենալ Երևանի Հյուսիսային պողոտայում։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա արվում է մոտակա տների բնակիչների անդորրն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով` երաժշտության արգելքի հետ կապված մտահոգությունները տեղին են, բայց պետք է նաև բնակիչների դրության մեջ մտնել։

«Այո, փողոցային երաժշտությունը ցանկացած քաղաքի կյանքի մի մասն է։ Երաժշտությունը միշտ հաճելի է, մենք դեմ չենք։ Բայց Հյուսիսային պողոտայում առանց այդ էլ շատ աղմկոտ է։ Իսկ ուշ ժամերին փողոցային երաժիշտների ելույթներն ավելի են սրում խնդիրը։ Ու մոտակա շենքերի բնակիչները շատ են բողոքում», — ասաց Օսիպյանը։

Մեկնաբանելով օգոստոսի 29-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանները քաշքշում են երաժշտին, Օսիպյանը նշեց, որ նրա և այլ երաժիշտների միջև կռիվ է եղել։

«Նրանք չեն հերքում վիճաբանության փաստը։ Ընդ որում` մեկն ալկոհոլի ազդեցության տակ էր։ Նրանք վիճաբանել են, անցորդները նկատողություններ են արել։ Ոստիկանները ստիպված են եղել միջամտել», — ասաց ոստիկանապետը։

Քաշքշուկի մեղավորներին ոստիկանության բաժանմունք են տարել, որտեղ նրանք բացատրություն են տվել ու ազատ արձակվել։

Լրահոս
0