00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՔԾ պետը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին

© Sputnik / Aram NersesyanГлава специальной следственной службы Сасун Хачатрян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн
Глава специальной следственной службы Сасун Хачатрян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սասուն Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցում հնչած մի քանի հարցերի։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մարտի 1-ի քրեական գործի նախաքննական գաղտնիքը վերացնելու մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անհիմն է համարում։

Ռոբերտ Քոչարյան անոնս - Sputnik Արմենիա
Շուտով. Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

Այս մասին նա այսօր ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։ «Նման ընթացակարգ չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ամբողջ նախաքննության գաղտնիքը բացահայտվի։ Չէ՞ որ կան մարդիկ, որ համագործակցում են նախաքննական մարմնի հետ, օպերատիվ տվյալներ են տալիս»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ նախաքննության ավարտից հետո դատաքննության փուլում հանրությունը գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն կստանա, եթե, իհարկե, նիստը դռնփակ անցկացնելու մասին հատուկ որոշում չկայացվի։

Ինչ վերաբերում է գործում առկա 0038 հրամանի հրապարակմանը, Խաչատրյանը նշեց. «Հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով այն տրամադրող ՀՀ ՊՆ-ն հարմար է գտել գաղտնազերծել»։

Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե գաղտնազերծվել է այն հատվածը, որը հարմար է եղել` որոշակի նկատառումներից ելնելով։ Սասուն Խաչատրյանն այս պնդմանն ի պատասխան նշեց, որ գաղտնազերծման որոշումը ոչ թե ՀՔԾ-ինն է, այլ ՊՆ-ինը։

ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր ինչ-որ առնչություն են ունեցել գործին։

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` ընտանիքով Հայաստանից հեռանալու ու Հռոմ մեկնելու մասին լուրերին, Խաչատրյանը նշեց, որ «այն անձանց մասով, ովքեր այս պահին քրգործով որևէ կարգավիճակ չունեն, ՀՔԾ-ն նրան տեղաշարժին հետևելու պարտավորվածություն չունի»։

Ինչ վերաբերում է 2008թ-ի մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանություններին, ՀՔԾ պետը վստահեցրեց, որ դրանք բոլորը բացահայտվելու են։

Լրահոս
0