ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Այս տարվա ամառը սահուն մոտեցավ շոգերի պիկին. գարունը անձրևոտ էր, ամռան սկիզբը՝ տանելի շոգ:
Ճիշտ է՝ հուլիսյան «40-ականներն» արդեն հետևում են մնացել, բայց միանգամից զովանալուն էլ դեռ պետք չէ տրամադրվել:
Շոգի ցերեկային գագաթնակետը կշարունակի մոտ մնալ +35-ին, իսկ երեկոյան կիջնի 28՝ գիշերը հասնելով 20-ի:
Այնպես որ, այս շաբաթ ցերեկը դեռ արևը կխայթի իր տաք լեզվով:
Օգոստոսի 27-31-ն ընկած ժամանակահատվածի համար օդերևութաբանները տեղումներ չեն նախատեսել: