ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ռուսական մեդիաշուկայի հայտնի սկանդալային կերպար Արամ Գաբրելյանովը լքել է «News Media»–ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գաբրելյանովը լքել է News Media հոլդինգի գլխավոր տնօրենի, Life նախագծի կառավարչի պաշտոնը։ Հարթակը փոխելու է իր ձևաչափը ու սեպտեմբերից սկսելու է օգտագործվել որպես օգատետերի կոնտենտի հարթակ», – նշվում է հրապարակման մեջ։
Գաբրելյանովի փոխարեն հոլդինգի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու է Անատոլի Սուլեյմանովը, իսկ Life–ի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Ալեքսանդր Պոտապովը։
«Մեր լսարանի աճը գրեթե կանգ է առել, բայց ամսական մոտ 20–23 միլիոն ունիկալ օգտատեր ունենք։ Աճ կա, բայց դանդաղ, այդ պատճառով որոշեցինք հարթակը հասանելի դարձնել բոլոր ցանկացողների համար։ Մենք ունենք մեր լսարանը, այն որոշակի դիրքորոշմամբ է ձևավորվել», – նշել է նա ՌԻԱ Նովոտստիի հետ զրույցում։
LifeNews.ru ռուսական առցանց–պարբերականը ստեղծվել է 2009 թվականին Life.ru տեղեկատվական ժամանցայի հարթակի հիման վրա։ Գաբրելյանովի մեդիահոլդինգը, որը 2001 թվականից գոյություն ունի, L!FE (life.ru) նորացված հարթակը թողարկել է 2016 թվականի ապրիլին։