00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի նոր իշխանությունները սոցցանցերը քաղաքական գլխավոր մեքենայի են վերածել. մեդիափորձագետ

© Sputnik / Asatur YesayantsШествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван
Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակությունը քաղաքական տեղեկատվական պատերազմի մեջ է ներքաշվում և նույնիսկ չի կռահում այդ մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանի բնակչությունը գերքաղաքականացված է, և երկիրն այդ ցուցանիշով առաջինն է տարածաշրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայաստանի հասարակությունը շատ քաղաքականացված է։ Եթե մյուս երկրներում պոռնակայքերն են առավել շատ դիտումներ ունենում, ապա Հայաստանում ամենաշատ այցելուներ ունեցող ռեսուրսները քաղաքական իրադարձությունների մասին տեղեկություն տարածողներն են», — կեսկատակ նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այսօր կտրուկ անկում է ապրել հետաքրքրությունը «Օդնոկլասնիկի» սոցցանցի նկատմամբ, հայ օգտատերերը տեղափոխվել են Facebook։ Այսօր Facebook սոցցանցում Հայաստանից գրանցվածների թիվը 1 մլն 200 հազարի է հասնում։

««Օդնոկլասնիկի» սոցացանցից Facebook «գաղթելու» միտումը զգացվում է հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ գործող կառավարությունը Facebook-ը որպես հասարակության կառավարման գործիք է օգտագործում», — ասաց Մարտիրոսյանը։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Երբեք Հայաստանում այսպիսի ներքին տեղեկատվական խառնաշփոթ չի եղել»

Փորձագետը պարզաբանեց, որ բնակչության մի շերտն էլ հոգնել է տեղեկատվական հոսքից և տեղափոխվել է Instagram։ Այդպիսով, Instagram-ում Հայաստանից ընդհանուր (650 հազար) գրանցվածներից 100 հազարը Facebook-ում էջ չունի։

Այսօրվա դրությամբ Հայաստանում բոլոր ցուցանիշներով զիջում է Telegram-ը, որտեղ ընդամենը 10-15 հազար օգտատեր է գրանցված։ Կորել է հետաքրքրությունը նաև հայկական հեռուստատեսության նկատմամբ, որը տեղեկատվության մատուցման և օպերատիվության առումով հետ է մնում համացանցի նոր մեդիաներից։

«Համացանցը թույլ է տալիս նվազագույն ռեսուրսներով ազդել հասարակության վրա, կարծիք ձևավորել, մանիպուլյացիա անել։ Այսօր ապատեղեկատվությունն ավելի լավ և արագ է տարածվում, քան դրա հերքումը», — ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետին մտահոգում է դեպքերի այսպիսի զարգացումը, քանի որ հայ հասարակությունը մի իրավիճակում է, որը նման է քաղաքական տեղեկատվական պատերազմի։ Միևնույն ժամանակ հասարակությունը հաճախ ներքաշվում է այդ պատերազմի մեջ` նույնիսկ չիմանալով այդ մասին, օգտատերերն առանց երկար-բարակ մտածելու տարածում են այս կամ այն տեղեկությունը կամ գրառումը։

Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ ապրիլին ֆեյսբուքյան ուղիղ եթերները մեծ հաշվով ազդել են «թավշյա հեղափոխության» ընթացքի վրա և, ըստ էության, քաղաքական գլխավոր գործիք դարձել։

Լրահոս
0