00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ կլինի` չքվես այստեղից. նույնիսկ Մեդվեդևայի նոր սանրվածքը չհաշտեցրեց երկրպագուներին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցցանցերում շարունակվում են Մեդվեդևային պաշտպանողների և Մեդվեդևայից նեղսրտած երկրպագուների վիրտուալ մարտերը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և ներկայացել նոր սանրվածքով` ուղիղ մազեր և ճակատով մեկ տարածվող մազափունջ։

«Հետ դեպի 2005 թվական։ Ճշտում. նման սանրվածք 6 տարեկանում եմ ունեցել», — գրել է մարզիկը։

Լուսանկարը հավանել են բազմաթիվ բաժանորդներ, նրանք միաձայն պնդել են. «So cute! Super cute!»։ Հաճոյախոսությունների պակաս չի գրանցվել. «Հիանալի է։ Հաջողություն քեզ, Ժենյա», «Զարմանալի աչքեր ունեք, հայացքն էլ շատ արտահայտիչ և խորաթափանց է», «Կարծես կատվի ձագուկ լինես», «Ժենյա, դու պարզապես տիեզերք ես։ Շատ է սազում», «Հիասքանչ ես։ Գրան-Պրի ենք սպասում։ Հաջողություն մաղթում»։

Սակայն օգտատերերից մի քանիսին դուր չի եկել աղջկա նոր սանրվածքը. «Նոր եմ արթնացել… Չեմ հասկանում… Կամ գուցե ե՞ս դեռ չեմ արթնացել։ Ժենյան մազափնջո՞վ։ Կսմթեք ինձ», «Կկարոտեմ նախկին սանրվածքը։ Մյուս կողմից` նորությունը նույնպես լավ է»։

Фигурное катание, короткая программа, женщины. Евгения Медведева (21 февраля 2018). Пхенчхан, Южная Корея - Sputnik Արմենիա
«Կրակոտ էր»․ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը ցույց է տվել այն, ինչից աշխարհում միայն ինքն ունի

Ոմանք հիշել են վերջերս մարզիկի և երկրպագուների միջև տեղի ունեցած կոնֆլիկտը և մեկնաբանություն գրել, ինչը դուր չի եկել մի շարք երկրպագուների։ Օգտատերերի միջև վիճաբանություն է ծագել, և մարզիկի քննադատներից մեկին երկրպագուները պարզապես դուռն են մատնացույց արել. «Անկեղծ, ավելի լավ է, չքվես այստեղից»։

Նշենք, որ 2018 թվականի մայիսին Եվգենյա Մեդվեդևան լքել էր իր մարզիչ Էթերի Տուտբերիձեին և տեղափոխվել Կանադա` կանադացի մասնագետ Բրայան Օրսերի ղեկավարության տակ աշխատելու։ Այս հանգամանքն այդքան էլ դուր չէր եկել նրա ռուս երկրպագուներին, և նրան նույնիսկ մեղադրել էին դավաճանության մեջ։ Դրանից հետո Մեդվեդևան սոցցանցերում հայտնել էր, որ ճանաչում է իր իսկական երկրպագուներին և երախտապարտ է նրանց աջակցության համար, քանի որ միշտ իր կողքին են` ի տարբերություն որոշ երկրպագուների, որոնք պատրաստ են «օդում փոխվել»։

Այս կապակցությամբ Եվգենյայի նոր լուսանկարի տակ երկրպագուները նշել էին. «Կեցցես, Ժենյա։ Այնքան ջանասիրաբար պատասխանում ես շատերին, ովքեր գրում են քեզ։ Դա կարևոր է երկրպագուներիդ համար, նման պահվածքը նրանց երջանկացնում է։ Ապրես։ Իսկ սանրվածքդ, իսկապես սազում է քեզ»։

Հիշեցնենք, որ Փհենչհանում կայացած օլիմպիադայում Մեդվեդևան երկու արծաթե մեդալ էր նվաճել` մենասահքում ոսկին զիջելով մեկ այլ ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովային։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի հաղթող է։ Այժմ գեղասահորդուհին նոր խաղաշրջանին է պատրաստվում։

Լրահոս
0