00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարը 31-ամյա մարդու մահվան պատճառ է դարձել

© StockphotoАвтодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 16-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

ДТП в Ереване - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթարը երկու մարդու կյանք է խլել

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Mercedes c180» (վարորդը՝ Վ. Պ., ծնված 1987թ․), «Hondai» (վարորդը` Վ. Գ., ծնված 1966թ․) և «Opel vectra» մակնիշերի (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1984թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: Մեքենայի ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ֆ.-ի (1987թ․) դին, իսկ վարորդը տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս
0