00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմնադրամի աշխատակի՞ցն է անառակաբարո գործողություններ կատարել սաների նկատմամբ. մանրամասներ

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի (ՀԲՀ) «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցն է: Նրան ձերբակալել են:

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաև այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքները ստուգելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Անառակաբարո գործողություններ են կատարվել 2 անչափահասի նկատմամբ «ՍՕՍ մանկական գյուղում»

Հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ավանեսյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երրորդ անձանցից տեղեկություն է ստացվել անչափահասների նկատմամբ հավանական ոտնձգությունների վերաբերյալ։ Եվ հենց հիմնադրամի ներկայացուցիչներն են դիմել իրավապահ մարմիններին միջադեպի բոլոր հանգամանքների հավաստիությունը պարզելու համար։

«Մեզ համար բռնությունը, հատկապես երեխաների նկատմամբ կիրառված բռնությունն անընդունելի է։ Հետևաբար մենք հանդես ենք գալիս միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար», — նշեց նա։

Միևնույն ժամանակ Ավանեսյանը հայտնեց, որ մեղադրյալը հիմնադրամում չի աշխատում այս տարվա մարտից։

Լրահոս
0