ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:
Երևան քաղաքում՝ հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո` անձրև և ամպրոպ: