ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման և ընդլայնման ուղիները»,- գրել է նա։
Ռոստոմյանը նշել է, որ անդրադարձել են հայ փրկարարների համար նախատեսված ամենամյա մասնագիտական ռուսաց լեզվի ուսումնական ծրագրին, քաղաքացիական պաշտպանության բնագավառում մասնագետների պատրաստման միասնական մեթոդական բազայի մշակմանը, ինչպես նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներին: