ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայում Բրիստոլի համալսարանի ուսանողներն ավելի քան 2 հազար դոլար են հավաքել Յամայկայից իրենց մոտ աշխատող հավաքարարի համար։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Հավաքարար Հերման Գորդոնը դեռ 1967 թվականին 15 տարեկանում Յամայկայից Բրիտանիա էր տեղափոխվել։ Դրանից հետո նա երբեք հայրենիք չէր վերադարձել։ Գորդոնը խոստովանել է, որ սիրում է ուսանողների հետ զրուցել եղանակի և ֆուտբոլի մասին, երբեմն էլ փորձում օգնել նրանց ուսման հարցում, թեև ինքը թողել է դպրոցը 15 տարեկանում։
Bristol Uni students often get a lot of stick but stories like these show the good we can do- "Bristol cleaner cries tears of joy after students raise £1,500 for him to go on holiday" https://t.co/kYa9TjUlKK
— James Heale (@JAHeale) 26 июня 2018 г.
Գորդոնին արձակուրդ ուղարկելու գաղափարն ուսանողներից մեկինն էր։ Նա համալսարանի Facebook–յան էջում անանուն գրառում էր արել։ 5 օրվա ընթացքում ավելի քան 230 ուսանող էր գումար նվիրաբերել։
«Գորդոնը երջանկության մարմնացում է։ Եկեք, օգնենք նրան», – գրված էր գրառման մեկնաբանություններում։
Տարեց տղամարդը հուզվել էր, երբ ուսանողները նրան ընծայեցին Յամայկայի մեկ շաբաթվա ուղևորության համար նախատեսված գումարը։ Յամայկա նա կմեկնի կնոջ հետ։
Here is the video of a Bristol University cleaner breaking down in tears after students fundraised £1500 for him and his wife to go on holiday this summer pic.twitter.com/em1Iaf5CDF
— James Heale (@JAHeale) 26 июня 2018 г.
«Նա այնքան հուզված էր, երբ զանգահարեց ինձ, որ խոսել չէր կարողանում, նա պարզապես լալիս էր հեռախոսի մեջ», – պատմում է Գերմանի կինը` Դենիզը։
Դեմիզը նաև ասել է, որ ապշած է ուսանողների առատաձեռնությունից և բարիությունից։ Հուլիսին զույգը նշելու է իրենց հարսանիքի 23-ամյակը։