00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնոյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել նորակոչիկներին պատշաճ դիմավորելու համար

© Photo : official site of the MoD of RAВ Республиканском сборном пункте прошло заседание призивной комиссии (25 июня 2018). Еревaн
В Республиканском сборном пункте прошло заседание призивной комиссии (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
«Պատժվելու են բոլոր սպաները, որոնք կփորձեն ահազանգող ծնողի որդուն նեղացնել ». Փաշինյան

Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման և կանխարգելիչ պատվաստումների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված զորակոչիկների բժշկական փորձաքննության նոր կարգի պահանջներին:

Ներկայացվել են նաև «Ես եմ» և ամառային զորակոչին մեկնարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, բանակի և հասարակության միջև առկա կապի և զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Премьер-министр Армении Никол Пашинян провел заседание Совета Безопасности (25 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զինված ուժերի խնդիրները` Անվտանգության խորհրդի նիստի գլխավոր թեմա

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև խիստ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հավաքակայանում, այլև զորամասերում նորակոչիկների դիմավորումը պատշաճ կազմակերպելու և բանակային կյանքին հարմարվելու գործընթացը հնարավորինս դյուրին և սահուն ապահովելու, ինչպես նաև գործող օրենսդրության համաձայն նախկին՝ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնության փոխարեն որոշ կատեգորիաների զինծառայողների համար սահմանված արտոնությունների նոր ձևաչափը լիարժեքորեն և օրենքի տառին համապատասխան կիրառելու նպատակով:

Հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետի՝ արտերկրում գտնվող երիտասարդներին ուղղված հայրենիք վերադառնալու և ծառայության անցնելու կոչը, նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու և օդանավակայանից սկսած արվելու է առավելագույնը զորակոչիկներին իրենց իրավունքների, պարտականությունների և հետագա գործողությունների վերաբերյալ իրազեկելու և հայրենադարձ երիտասարդների՝ բանակ զորակոչվելու որոշումը առանց խնդիրների և հավուր պատշաճի կյանքի կոչելու համար:

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները - Sputnik Արմենիա
1/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները - Sputnik Արմենիա
2/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները - Sputnik Արմենիա
3/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
1/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
2/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները
3/3
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Հանրապետական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը անցկացրել են զորակոչի աշխատանքներին ներգրավված անձնակազմի շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը զորակոչի անցկացմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, վիճակահանության դահլիճում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին, վիճակահանության ընթացակարգի մանրամասներին:

Լրահոս
0