ԵՐԵՎԱՆ, 26 հունիս — Sputnik. «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր և դատավորներին «չէին զանգում», որևէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։
Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որևէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես ուժեղ է Առողջապահության և Սփյուռքի նախարարություններում։
Ի դեպ, սփյուռքի նախարարը, որն առաջին օրերին «համոզված» էր` իր նկատմամբ նպատակաուղղված «հակաքարոզչություն» է ընթանում, միացել է իր դեմ հակաքարոզչությանը, սկսել է այնպիսի «բլթոցներ» անել, որ վերջինիս նկատմամբ թիմում արդեն «գրաքննություն» է իրականացվում` «արգելել» են հրապարակավ շատ խոսել, մանավանդ երկպալատ խորհրդարանի և փիարի համար Սիրիա մեկնելու մտքերից հետո։ Դա է պատճառը, որ նա մտել է «բլոտի» դաշտ»: