ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. «911» ծառայությանը հունիսի 21-ին, ժամը 02:50-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի (անձը չի հաջողվել պարզել):