ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արտակ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- նշված է հրամանագրում:
Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` հունիսի 20-ին։