ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և փոխեց Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը: Խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:
Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի(պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետ, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ 1, 2 կետի հատկանիշներով:
«Սասնա ծռերի» ազատության գործընթացը դեռ նոր է սկսվում. արյունից մինչև ազատություն