ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Ստեփան Մելքոնյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,–գրված է հրամանագրում: