ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Տավուշի մարզում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan-com-ը։
Հունիսի 11-ին, ժամը 13։00-ի սահմանում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Մարդանյանի և Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վարդան Հարությունյանի միջև։
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Հարությունյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Մարդանյանի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Մարդանյանը «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։