ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի- Sputnik. Սա մտահոգիչ հայտարարություն է և պետք է արժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խստագույն գնահատականներին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակի հայտարարությունը, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Եթե Ադրբեջանը Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակի մակարդակով խոսում է պատերազմը վերսկսելու մասին, դատապարտելի է,- ասաց նա` հավելելով,- մի անգամ ասել եմ, բայց եթե լավ չի հասկացել, էլի կասեմ. թող որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցով Հայաստանի որևէ քաղաքական ուժ կարող է հետընթաց արձանագրել։ Ինչպես իշխանությունում ենք պայքարել Արցախի համար, այնպես էլ հիմա սատարելու ենք իշխանություններին բոլոր բանակցություններում, որպեսզի կարողանան լավագույնս պաշտպանել Արցախի հարցը»։
Երեկ` հունիսի 13-ին, Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը հայտարարել էր, որ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու «իր տարածքները» ռազմական ճանապարհով: