Գագիկ Միրիջանյան
Մարզի ֆեոդալները մարզպետի գործառույթների մեջ չեն մտնում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը` ի պատասխան այն հարցի, թե ինչպես է պայքարելու մարզի «ֆեոդալների» դեմ։
«Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, և վստահ եմ, որ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»,- ասաց նա։
Նորանշանակ մարզպետը նշեց` մասնագիտությամբ հանրային առողջության ու առողջապահության կազմակերպիչ է, ուստի կարծում է, որ իր աշխատանքում մասնագիտական փորձը միայն կօգնի։
Մարզի հիմնական խնդիրները, նրա դիտարկմամբ նույնն են, ինչ ամբողջ ՀՀ տարածքում` սոցիալական, կրթական, առողջապահական։
Նորանշանակ մարզպետը խոստովանեց` Նիկոլ Փաշինյանից նաև որոշակի հանձնարարություն է ստացել, բայց չցանկացավ խոսել դրա մասին` ասելով` կանենք, կտեսնեք։