00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ոք հավաքական չի հրավիրվելու անուն–ազգանունով. Վարդան Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsЮра Мовсисян
Юра Мовсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդան Մինասյանը չի բացառում, որ հայտնի ֆուտբոլիստը կհրավիրվի հավաքական։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստուգողական երկու հանդիպումների ընթացքում չի կարողացել տեսնել բոլոր թեկնածուների խաղը, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ լինելու են նրա տեսադաշտում, ու բոլորն էլ կարող են խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ունենալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Մինասյանը։

Բնականաբար, շատերին հետաքրքրում է, թե ինչպես է վերաբերվում Վարդան Մինասյանը Յուրա Մովսիսյանի վերադարձին: Շվեդական «Յուրգորդենի» հարձակվողը հավաքականի խաղերին չկարողացավ մասնակցել վնասվածքի պատճառով, բայց ժամանել էր Ավստրիա ու երեք օր անցկացրեց հավաքականի ճամբարում:

«Ոչ ոք Հայաստանի հավաքականի չի հրավիրվելու անուն ազգանունով: Արդեն նշել եմ թե որոնք են կարևոր չափորոշիչները երկրի գլխավոր թիմում խաղալու համար: Բայց ես շատ ուրախ եմ, որ Յուրայի մոտ հավաքականում խաղալու համար մոտիվացիան շատ բարձր մակարդակի վրա էր: Եթե նա լավ մարզավիճակ ձեռք բերի, իհարկե, կհրավիրվի հավաքական»,- ասաց Մինասյանը` նշելով, որ Մովսիսյանի հետ առանձնազրույց է ունեցել։

Հավաքականի կազմում տևական ընդմիջումից հետո հանդես եկավ ևս մեկ ֆուտբոլիստ, որը երկար ժամանակ պատվով կրում էր հավաքականի մարզաշապիկը: Մինասյանը շատ կարևորեց նաև կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի վերադարձը հավաքական։

Главный тренер сборной Армении по футболу Вардан Минасян - Sputnik Արմենիա
Վարդան Մինասյանը տղաների աչքերում կայծ է տեսել. ուրիշ ի՞նչ է պետք ֆուտբոլիստներին

«Կառլենը մեր հավաքականին շատ է պետք իր կուտակած ահռելի փորձով ու վարպետությամբ: Այս պահի դրությամբ նա դեռ լիովին պատրաստ չէ ֆունկցիոնալ առումով, բայց այն, որ Մկրտչյանը մեր հավաքականին շատ մեծ օգուտ կարող է տալ, փաստ է»- ավելացրեց Մինասյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ կուզեր խաղադաշտում տեսնել ևս մի քանի ֆուտբոլիստի։

«Դավիթ Յուրչենկոն բարձրակարգ դարպասապահ է, ու նրա խաղերին հետևելով` ես համոզվել եմ, որ նա շատ մեծ օգուտ կարող է բերել թիմին: Բացի այդ, կուզեի տեսնել նաև Ռուսլան Կորյանին, որի խաղային որակները ինձ դուր են գալիս: Ցավոք, նա երկար ժամանակ զրկված է խաղային պրակտիկայից: Բայց հուսով եմ` ամեն ինչ կշտկվի, ու մենք նրան կկարողանանք տեսնել գործի մեջ»,- ասաց Մինասյանը:

Խոսելով հավաքականում տիրող մթնոլորտի մասին` մարզիչն առանձնացրեց Ռոման Բերեզովսկու ներկայությունը. «Ես տեսա, թե ինչպիսի խանդավառությամբ էին մարզվում դարպասապահները Բերեզովսկու հետ: Ու այս հավաքների կարճ ժամանակահատվածում Բերեզովսկին նկատելիորեն փոխեց դարպասապահների տրամադրությունը, նաև փորձի օգտակար փոխանակում տեղի ունեցավ: Հավաքականում նման մթնոլորտում աշխատելը շատ կարևոր է»:

Հավելենք, որ Ազգերի Լիգայի մրցաշարը Հայաստանի հավաքականի համար մեկնարկում է սեպտեմբերին: Երեք օրվա ընթացքում մեր ընտրանին երկու կարևոր հանդիպում է անցկացնելու: Սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին մրցակցի հարկի տակ` Մակեդոնիայի ընտրանու հետ:

Լրահոս
0