ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով նշանակվել են ՊԵԿ նախագահի երկու տեղակալներ։
Նրանցից մեկը ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն է, մյուսը` ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ ֆինանսական հափշտակությունների փաստերով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության էին կանչվել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալները: