Հակոբյանը նշեց, որ անկասկած, որոշակի խմբեր և ուժեր կան, որոնք կցանկանային Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները տեղափոխել Արցախ։ Նրանք կարծում են, որ եթե Հայաստանում հաջողվեց իշխանափոխության հասնել, ապա ինչու նույնը չի կարելի անել նաև Արցախում։
Սակայն ի տարբերություն Հայաստանի, Արցախի ղեկավարությունը փորձում է ինքնուրույն և օպերատիվ կերպով կարգավորել խնդիրը բողոքի ոչ ֆորմալ առաջնորդների հետ բանակցությունների ճանապարհով։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին երեկոյան ընդունել է բողոքի ցույցի մասնակիցներին, ինչը հույս է ներշնչում, որ իրավիճակը վերջնականապես հնարավոր կլինի լիցքաթափել։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Արցախում հարթակ կստեղծվի, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական կուսակցություններ և ուժեր, որոնք կկարողանան իրենց տեսակետը հասցնել իշխանություններին։ Արցախում փոխզիջումերի հասնելու մշակույթ կա։ Այնտեղ մարդիկ ավելի պրագմատիկ են, ի տարբերություն նույն Հայաստանի, կարծում է Հակոբյանը։