Վահրամ Միրաքյան. Ուկրաինայից բերված ցորենը 30 տոկոսով ավելի էժան է նստում, քան տեղականը
«Գերմանիայի դեպքում Ավելացված արժեքի հարկը բաժանվել է մի քանի մասի՝ ապրանքներ, որոնց ԱԱՀ 7 % է, մյուսների դեպքում՝ 20 %: Իրենք վերցրել են լայն սպառման, կարևոր ապրանքները և դրանք 7 %-ով հարկել: Երկարաժամկետ լուծումը, կարծում եմ, նման տիպի օրենսդրական փոփոխություններն են: Կարճաժամկետի համար լավագույն լուծումն այն էր, ինչ-որ սրանից առաջ կար՝ ԱՁ-ներով աշխատել և այլն»,-ասում է Միրաքյանը:
Նրա խոսքով՝ նման իրավիճակում մարդկանց ավելի ձեռնտու է լինելու ներկրել, և տուժելու է տեղական արտադրողը: