00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Достоевский и его "блог"
15:04
24 ր
Исторический ликбез
Достоевский как православный философ
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք պայմանավորվեք, մենք կկազմակերպենք. Մուկուչյանը խոսեց արտահերթ ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsП/к по парламентским выборам в РА 2017. Тигран Мукучян
П/к по парламентским выборам в РА 2017. Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կողմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տեսականորեն դեմ չէ քննարկել այդ թեման։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի —Sputnik. Եթե Հայաստանի քաղաքական ուժերը պայմանավորվեն արտահերթ ընտրությունների մասին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կապահովի անհրաժեշտ ընթացակարգերը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Մեր խնդիրն է այնպես անել, որ ընտրությունները տեղի ունենան կանոնների շրջանակում։ Մնացած որոշումները քաղաքական են, իսկ մենք չենք կարող միջամտել քաղաքականությանը։ Միայն քաղաքական ուժերը կարող են որոշել` կփոխվի արդյոք Ընտրական օրենսգիրքը, թե ոչ», — ասաց Մուկուչյանը։

Եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է հայտարարել, թե ինչ աշխատանք է պահանջվելու դրանք իրագործելու համար։

Նա մեկնաբանեց նաև Նիկոլ Փաշինյանի թիմի վերջին առաջարկները, որոնցից մեկը վերաբերում է ընտրողների մատնահետքերով տվյալների միասնական բազա ստեղծելուն։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն պատրաստ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի առաջարկած դրույթները

«Ժամանակին այդ հարցն ուսումնասիրվել է։ Որքան գիտեմ, մի շարք հարցեր են ծագել։ Եթե նման նախագիծ կրկին առաջարկվի, մենք կտեսնենք, թե ինչպիսի ժամկետներում կարելի է իրագործել այն», — հավելեց Մուկուչյանը։

Մուկուչյանի խոսքով` Հայաստանից դուրս քվեարկելու արգելքի մասին առաջարկը նույնպես տեխնիկապես իրագործելի է։

Ցուցակները կազմում են իրավապահ մարմինները` բնակչության ռեգիստրով։ Նրանց գլխավոր սկզբունքն այն է, որ եթե մարդը հաշվառված է Հայաստանում և ՀՀ քաղաքացի է, ապա նա մնում է ռեգիստրում` անկախ նրանից` ապրում է երկրում, թե ոչ։ Որովհետև դժվար է գնահատել` ինչպես և երբ քաղաքացուն կարելի է համարել ընդմիշտ հեռացած։ Եթե ընդունվի արմատական որոշում (ով Հայաստանում չէ, նա չի քվեարկում), ապա այստեղ էլ կարելի է գտնել տեխնիկական հնարավորություններ, հավելեց նա։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների օգտին հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» դաշինքը։ Խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն դրանց համար հիմքեր չի տեսնում, բայց տեսականորեն դեմ չէ քննարկել դրանք։

Լրահոս
0