00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:53
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանգարան, ծաղիկ, խաղալիք. ի՞նչ գնումներ է արել քաղաքապետարանը հունիսի 1-ին ընդառաջ

© Sputnik / Aram NersesyanАктивисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван
Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքի պաշտոնյաները հունիսի 1-ին այցելելու են հատուկ կարիք ունեցող երեխաների խնամքի հաստատություններ և 400 երեխայի փազլներ ու կոնստրուկտորներ են նվիրելու:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան սկսել է պատրաստվել ամիսներ առաջ. միջոցառումներ է մշակել, մրցույթ անցկացրել, գնումներ արել։ Պետգնումների պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը դեռ փետրվար ամսին 3 782 000 դրամի գնումների պայմանագիր է կնքել։

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը բացել է իր դռները Երեխաների պաշտպանությւան միջազգային օրը - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է աշխատում մայրիկս. նախարարը ծանոթացավ իր աշխատակիցների երեխաների ու թոռների հետ

Այսպես` քաղաքի բյուջեից ծախսված 3 782 000 դրամից 580 000 դրամով քաղաքապետարանը կազմակերպել է հատուկ կարիքավոր երեխաների այցը թանգարաններ ու ազգային պատկերասրահ։ Դրա համար վարձել են 20 «Գազել», գնել մուտքի 500 տոմս ու վճարել գիդին։

485 000 դրամով քաղաքային իշխանությունը 20 տուփ մանկական հագուստ է գնել ու 20 ծաղկեփունջ, որպեսզի հունիսի 1-ին այցելի ծննդատներ ու նվիրի այդ օրը ծնված երեխաներին ու նրանց մայրերին։
982 000 դրամով էլ քաղաքի պաշտոնյաները հունիսի 1-ին այցելելու են հատուկ կարիք ունեցող երեխաների խնամքի հաստատություններ ու 400 երեխայի փազլներ և կոնստրուկտորներ են նվիրելու։ Այդ նպատակով, բացի նվերների գումարից, նաև ավտոմեքենաների վարձակալության համար են գումարներ ծախսվել` 5 «Գազել» վարձելու համար։

Այս բոլոր միջոցառումների կազմակերպումը քաղաքապետարանը վստահել է Ա/Ձ Արարատ Ղուկասյանին` նրա հետ փետրվարի 27-ին կնքելով 3 782 000 դրամի պայմանագիրը։
Այդ պայմանագրով, բացի վերը նշված մանկական միջոցառումների կազմակերպումից, նախատեսված են ևս երկու այլ միջոցառումներ։

750 000-ով գործարարը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովների համար սեմինարներ են կազմակերպվել և միգրացիոն օրենսդրության մասին 60 ձեռնարկ տպագրել։ Սա, ըստ պայմանագրի արվել է մարտ ամսվա ընթացքում։

Եվս 985 000 դրամով էլ սոցիալական թեմաներով քարոզչական տեսահոլովակներ են նկարահանվել ու մոնտաժվել։ Սա էլ, ըստ պայմանագրի, ապրիլ ամսվա ընթացքում է արվել։

Լրահոս
0