ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Փաշինյանը։
«Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր», — տեղեկացրել է նա:
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի վաղը` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է։