ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Այսօր` ապրիլի 26-ին, Գյումրիում մի քանի տասնյակ ցուցարարներ մտել են քաղաքապետարանի շենք և նստացույց կազմակերպել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Ցուցարարները պահանջել են, որ քաղաքապետարանի աշխատակիցները ևս միանան ակցիային։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը մոտեցել է նրանց` հորդորել է սադրանքների չդիմել` ընդգծելով, որ իրենց աշխատակիցները որոշում կայացնելու հարցում ազատ են։
Ցուցարարներն այժմ շարժվում են Թատերական հրապարակ։ Երթը, ինչպես միշտ, առաջնորդում են հոգևորականները, որոնք երթը սկսում են տերունական աղոթքով
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է նաև, որ այսօր Գետք գյուղի բնակիչները մոտ մեկ ժամ փակ են պահել Արմավիր տանող ճանապարհը։
© Sputnik / Armenuhi MkhoyanԳետք գյուղի բնակիչները փակել են Հոկտեմբերյան տանող ճանապարհը
Գետք գյուղի բնակիչները փակել են Հոկտեմբերյան տանող ճանապարհը
© Sputnik / Armenuhi Mkhoyan