ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երևանում ընթացող ակցիաների պատճառով ԱԳՆ–ն հետաձգել է բոլոր միջոցառումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։
«ԱԳՆ–ն ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր գտնվում, արգելափակվեր էր ելումուտը։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել հավատարմագրված դեսպանատների կողմից, որ արգելափակվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը»,– ասաց Նալբանդյանը
Անդրադառնալով արտերկրում ՀՀ դեսպանատների մոտ իրականացվող բողոքի ակցիաներին` Նալբանդյանը նշեց, որ արտասահմանյան երկրներում ապրող հայերն իրավունք ունեն իրենց դիրքորոշումն արտահայտելու։
«Բայց դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դիվանագետներին տարբեր արտահայտություններով անհարմար դրության մեջ դնելը, վարկաբեկելը և դա առցանց հրապարակելը չեմ կարծում, որ ժողովրդավարական դրսևորում է»,– ասաց նախարարը։