ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Ջերմուկ քաղաքում առողջարանային խոշոր համալիր կառուցել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Մոտավորապես այնպիսին, ինչպիսին Խանջյան փողոցում գտնվող շքեղ «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրն է։ Ջերմուկում կառուցվելիք առողջապահական համալիրի համար մոտ 5 միլիոն դոլար է ներդնելու Ծառուկյանը»,- նշված է հոդվածում։
Թերթի տեղեկությունը հաստատել է Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա ասել է, որ այժմ նախագծային ու գեոդեզիական աշխատանքներ են կատարվում։ Այս համալիրը կդառնա Ջերմուկում վաղուցվանից գործող համալիրների մրցակիցը։