ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով` քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ըստ հաղորդման՝ բժիշկը հետազոտել է երեխային, բայց հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է: