Աշոտ Հարությունյան
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, հողի մակերևույթից մինչև 20 սմ բարձրությամբ սպասվում է ցրտահարություն, վկայակոչելով «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները` լրագրողներին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Սա նշանակում է, որ պտղատու ծառերի, խաղողի այգիների հետ կապված խնդիրներ չենք ունենալու»,- ասել է նա։
Սածիլված դաշտերը ցրտահարությունից պաշտպանելու համար փոխնախարարը խորհուրդ տվեց ծածկել ծածկոցներով ու թաղանթներով և հնարավորության դեպքում ոռոգել։