ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ավտոմեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել զինծառայողների խմբին, որոնք հինգշաբթի առավոտյան վազքի են դուրս եկել Ֆրանսիայի Իզեր շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Դեպքը տեղի է ունեցել Վարս Ալյեր է Ռիսե կոմունայում` զորանոցից ոչ հեռու։
Ինչպես հաղորդում է France Info կայքը, «առայժմ տեղեկություն չկա այն մասին, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է»։ Դրա հետ մեկտեղ, BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ոչ ոք չի տուժել։ Վարորդը փախել է դեպքի վայրից։
Ներկա պահին Տրեբ համայնքում հրաժեշտ են տալիս ահաբեկչության զոհերին, որը տեղի է ունեցել անցած ուրբաթ։ Սգո արարողություններին մասնակցում են երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը և ՆԳՆ ղեկավար Ժերար Կոլոնը։