00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձրագույն կրթության մասին օրենքը` «կռվախնձոր» ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրապարակի» տվյալներով`բարձրագույն կրթության մասին օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերև ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթև» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաև պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա կլինի, 20 անդամ ունեցողում՝ 2, ինչպես նաեւ վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը, իսկ ուսխորհրդի մասնակցությունը ոչ թե 10, այլ 20 տոկոս կլինի։ Բայց կարծիք կա, որ օրենքը կարող է 100 տոկոսով փոփոխության ենթարկվել և դառնալ «աշոտյանական» տարբերակը։

Акция протеста армянских студентов у здания Национального собрания РА - Sputnik Արմենիա
Բուհական նոր համակարգ հայկական ինքնասիրության դե՞մ. բացատրում է նախարարը

Բանն այն է, որ շուրջ 3 տարի է՝ դեռ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի գտնվելու ժամանակներից, քննարկվում է մի «իշխանահաճո» տարբերակ։

ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի նախագիծն արմատապես փոխեն։ Դրանով պայմանավորված՝ մարտի 16-ին ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո չմտցրին առաջիկա նիստի օրակարգ։ Խնդրո առարկան, մեր տեղեկություններով, ռեկտորների և ամբիոնի վարիչների կենսաթոշակային տարիքի հարցն է՝ նախագծով առաջարկվում է առավելագույն շեմ՝ 65 տարեկան: Սակայն ՀՀԿ-ն, տեղիք տալով տարեց ռեկտորների, մասնավորապես ԵՊՀ-ի ղեկավարի վրդովմունքին, մտադիր է փոխել այն՝ սահմանային տարիքը դարձնելով ռեկտորի դեպքում՝ 70, ամբիոնի վարիչների՝ 63։ Հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանին հարցրինք, թե ինչու նախագիծը չմտավ մեծ օրակարգ։ Պատգամավորը պատասխանեց, որ, հավանաբար, դեռևս վերանայման կարիք կա։

Ի դեպ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 63 տարեկան է, տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 62, գրեթե բոլոր ռեկտորները 65-ի շեմին են»:

Լրահոս
0