Բաբկեն Պիպոյան
Հայաստանի սպառողական շուկայում խախտումների հիմնական մասը փաստաթղթային բնույթի են։ Պատկան կառույցի այս հայտարարությունը վերլուծելով` Sputnik Արմենիայի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ փաստաթղթային խախտումը ևս կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։
«Այս սերտիֆիկատն անվտանգություն չի երաշխավորում։ Որոշ չափով գուցե ռիսկայնությունը նվազեցնում է, բայց խնդիրը հենց նրանում է, որ այդ սերտիֆիկատի նկատմամբ այսօր խորը վստահություն չկա»,– ասաց Պիպոյանը։
Ըստ նրա, շուկան սպառողի համար վտանգավոր է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը մոնիթորինգային փորձաքննություններ չի իրականացնում և գիտությանը դրանց մասնակից չի դարձնում։