00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՎՈւԱՄ-ը մեռելածին երեխա է, սակայն Ադրբեջանը նրանից ոչ մի կերպ չի հրաժարվում

© Пресс-служба ГУАМГлавы МИД стран-участниц ГУАМ
Главы МИД стран-участниц ГУАМ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուրջ քաղաքական սկանդալ է հասունանում մի կազմակերպության շուրջ, որը ժամանակին ստեղծվել էր Արևմուտքի աջակցմամբ՝ ի հեճուկս ԱՊՀ-ի։

Արամ Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ՎՈւԱՄ-ը վերակենդանացնել դեռևս չի հաջողվում. դժվար գործընթաց է, որը լուրջ ջանքեր է պահանջում: Իսկ Արևմուտքը դրան դեռ պատրաստ չէ։

Ժամանակին ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ստեղծվում էր այդ երկրների արևմտամետ քաղաքական կառույցների կողմից՝ այն հույսով, որ հանրապետությունները, որոնք քաղաքական և տարածքային հավակնություններ ունեն ԽՍՀՄ-ի իրենց նախկին «գործընկերների» նկատմամբ, կմիավորվեն Ռուսաստանի դեմ հզոր դաշինքում։ Սակայն այն ժամանակ դա չստացվեց։ Կազմակերպությունը մեռելածին երեխա դուրս եկավ։ Թվում է, թե այսօր էլ նրան կյանք հաղորդելը խնդրահարույց է…

Китай. Логистика. - Sputnik Արմենիա
Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

Տեղեկությունն այն մասին, որ «հակառուսական» տրամադրվածություն և ՌԴ-ի նկատմամբ կոնկրետ տարածքային հավակնություններ ունեցող Թբիլիսին, Կիևն ու Քիշնևը կամ անձամբ փորձագետների և վերլուծաբանների չեն հրավիրել Բաքվից, կամ ադրբեջանցիներն են հրաժարվել «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. Արևելյան գործընկերություն և անվտանգության ընթացիկ մարտահրավերները» հավակնոտ խորագիրը կրող գիտաժողովին իրենց մասնակցությունից, սկզբում զարմացրեց։

Դե դա հասկանալի էր. ինչի՞ համար Ադրբեջանը, որը արցախյան հակամարտության տեսքով «անվտանգության ընթացիկ մարտահրավերներ» ունի, հանկարծ պետք է հրաժարվեր նման միջոցառման մասնակցել, որին կարելի էր, ինչպես ասում են, «մի լավ զվարճանալ», որի ամբիոնից հակառակորդին` Հայաստանին, հնարավոր կլիներ մեղադրել բոլոր քաղաքական մեղքերում և «բռնազավթման» մեջ։

Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո այն, թե ինչ էր կատարվում այդ գիտաժողովում, և ընդհանրապես, ինչի համար էր այն կազմակերպվել, պարզ է դառնում, որ Բաքուն պարզապես չէր հանդգնի մասնակցել դրան։ Քանի որ այն միայն մի նպատակով էր կազմակերպվում՝ վերականգնել հին, այդպես էլ 20-ից ավելի տարիների ընթացքում չաշխատած ՎՈՒԱՄ-ը։

Ավելի ճիշտ, ոչ թե պարզապես վերականգնել, այլև ձևափոխել, համապատասխանեցնել ժամանակակից տարածաշրջանային քաղաքական իրողություններին։ Օգտագործել այն որպես ևս մեկ քաղաքական ագրեսիվ հարթակ, որտեղից հնարավոր կլիներ գործել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։

Սակայն որպեսզի հին կազմակերպությունն աշխատի՝ հենց այդ նպատակին ծառայելով, պետք է փոխել նրա անունն ու կառուցվածքը։ Առնվազն վերանվանել այն ՎՈՒՄ, քանի որ ներկայիս քաղաքական իրողությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսին են, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի կարող միանալ հյուսիսային հարևանի նկատմամբ լուրջ տարածքային հավակնություններ ունեցող կազմակերպության մյուս անդամների ակնհայտ հակառուսական դիրքորոշմանը։

Բաքուն, անկախ իր մեծ ցանկությունից, անցած տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ համոզել իր գործընկերներին արցախյան հակամարտությունը միևնույն մակարդակի վրա դնել՝ ո՛չ Աբխազիային և Հարավային Օսեթիային (Վրաստան) վերաբերող տարածքային հավակնությունների, ո՛չ Մերձդնեստրի (Մոլդովա), ո՛չ Դոնբասի և Ղրիմի հետ։ Այդ պատճառով նա, հավանաբար, մի փոքր նեղսրտել է և հրաժարվել սատարել Ռուսաստանի նկատմամբ նրանց տարածքային հավակնությունները։

Турецкий танк на турецко-сирийской границе - Sputnik Արմենիա
Նոր խարդախություն Մերձավոր Արևելքում. ի՞նչ է թաքնված «Վագրի վահան» գործողության հետևում

ՎՈՒԱՄ-ն անհրաժեշտ է Արևմուտքի տիկնիկավարներին՝ որպես գործիք Ռուսաստանի և ամենևին ոչ Հայաստանի դեմ

Թեև իրականում խնդիրը ոչ միայն (և ոչ այդքան) այն է, որ ՎՈՒԱՄ-ի մյուս երեք անդամները հրաժարվում են միևնույն հարթակի վրա դնել Արցախի շուրջ առկա խնդիրը և Ռուսաստանի նկատմամբ իրենց տարածքային հավակնությունները։ Նրանք կանեին դա մեծ հաճույքով, քանի որ խոսքը Հայաստանի մասին է, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում հենց ՌԴ-ի մտերիմ դաշնակիցն է։

Սակայն, նախ, նման դիրքորոշումները ՎՈՒԱՄ-ում նրանք չեն որոշում, այլ այն արևմտյան տիկնիկավարները, որոնք էլ ստեղծել են կազմակերպությունը, իսկ այժմ խաղացնում են իրենց անդամներին։ Երկրորդ՝ այս երեք երկրներից յուրաքանչյուրն իր հստակ շահերն ունի նույն Հայաստանի հետ փոխհարաբերություններում, որը գլոբալ քաղաքականության մեջ իր շփումներով գործում է բացառապես ինքնուրույն՝ ելնելով հենց իր քաղաքական և տնտեսական շահերից։

Նույն Վրաստանի հետ, օրինակ, բավական լուրջ ծրագրեր կան տարածաշրջանային լոգիստիկայի, էներգետիկայի հետ կապված, քանի որ Հայաստանը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով տնտեսական կամուրջ է դառնում նրա, Ռուսաստանի (ԵԱՏՄ-ի առկայության պարագայում) և Իրանի միջև։ Ուկրաինայի հետ Երևանը իր ծրագրերն ունի՝ կապված տարածաշրջանային լոգիստիկայի և Իրանի սպառողական շուկա այդ երկրի գյուղատնտեսական արտադրողների դուրս գալու հետ։ Մոլդովայի հետ ևս որոշակի շահեր կան։

Բացի այդ, բոլոր երեք երկրներում էլ Երևանը բավական լուրջ դիվանագիտական աշխատանք է տանում, ակտիվ գործում է սփյուռքը։ Սակայն նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Կարևոր է այն տիկնիկավարների պահվածքը, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган и начальник Генерального штаба ВС Турции Хулуси Акар на 92-й годовщине дня Республики (29 октября 2015). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ռուսական փրկօղակ Անկարայի համար. պատրա՞ստ է Թուրքիան հարաբերությունները խզել ՆԱՏՕ–ի հետ

Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքը մեծ հաճույքով պաշտոնական Երևանի քաղաքական կողմնորոշման ուղղությունը 180 աստիճանով կփոխեր։ Առաջին հերթին ԵԱՏՄ-ի հետ (և առաջին հերթին նրա լոկոմոտիվ` Ռուսաստանի) տնտեսական շահերի (այնուհետև քաղաքական) նպատակաուղղված ընդլայնումից մինչև արևմտյան եվրոպական երկրների հետ (և Միացյալ Նահանգների) փոխհարաբերությունների խորացում։

Սակայն Հայաստանը, որը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում միշտ բազմավեկտորության սկզբունքին է հետևել, Արևմուտքի ակնհայտ ճնշումներին ցանկացած հանգամանքներում չի ենթարկվի։ Եվ ստացվում է, որ արևմտյան երկրները այս համատեքստում ստիպված են ներգրավման, գայթակղության, տնտեսական շահերի բավական նուրբ քաղաքականություն վարել։ Չէ՞ որ Արևմուտքում հասկանում են, որ եթե իսկապես հաջողվի գայթակղել Երևանին, այն իրենց կողմ քաշել, ապա դա կլինի նրա (Արևմուտքի) բավական լուրջ քաղաքական հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ։ Հնարավորություն կտա, պատկերավոր ասած, փակել ռուսների առջև դռները Հարավային Կովկասում։

Մյուս կողմից, ՎՈՒԱՄ-ի մյուս երեք անդամները` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոշակի առումով հայերի համար խայծ են՝ Եվրոպական երկրներին մոտ լինելով, առանց վիզայի ռեժիմների և այլն։ Եվ կդադարեն խայծ լինել, եթե հանկարծ արցախյան հակամարտությանը վերաբերող կտրուկ շարժումներ անեն։

Չէ՞ որ նույն Արևմուտքում հիանալի հասկանում են, որ ոչ տնտեսական շահերը, ոչ եվրոպական երկրների առանց վիզայի ռեժիմը չեն կարող կշեռքի նժարների վրա գերակշռել արցախյան հակամարտությանը, որը Հայաստանի համար ցանկացած դեպքում առաջնահերթ է։

Ահա և ստացվում է, որ ԳՈՒԱՄ-ի անդամներից երեքը «նեղացնում» են իրենց չորրորդ գործընկերոջը` չընդունելով Ռուսաստանի նկատմամբ ունեցած իրենց տարածքային հավակնությունների հավասարությունը այն հավակնությունների հետ, որոնք ունի Բաքուն Երևանի նկատմամբ։ Ճիշտ է, վերջերս Ադրբեջանից հաղորդագրություն հնչեց, որ անկախ այս ամենից, երկիրը կազմակերպությունից դուրս չի գալու։ Բայց չէ՞ որ նստվածք է մնացել…

Լրահոս
0