Աշոտ Հարությունյան
Հարությունյանն այս պահին Գեղարքունիքի մարզում է, գյուղնախարարության աշխատակիցներն էլ` մյուս մարզերում։
«Վարդենիսի շրջանում այս պահին թեթև քամի կա, որը վտանգավոր չէ»,- ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ բնակիչներին հորդորել են ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները չկա։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ ցրտահարման խնդիր չկա։
«Ապրիլին տեղումնառատ եղանակ է լինելու, նշանակում է` գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններ կլինեն»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով` միակ խնդիրը ջրի սակավությունն է, որն էլ կարող է լուծվել անձրևների միջոցով։
«Հուսով եմ` ապրիլ-մայիսին անձրևներ կլինեն, և այդ խնդիրը որոշակի չափով կլուծվի»,- ասաց Հարությունյանը։