00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր համբույրներ. ինչի՞ է հանգեցնում հայերի վնասակար սովորությունը

© Sputnik / Asatur YesayantsГематологический центр имени Йоляна в Ереване
Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մտերիմին կամ ծանոթին համբուրելն առաջին հայացքից անմեղ բան է թվում, իսկ իրականում կարող է վարակի աղբյուր դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ծանոթներին համբուրելու սովորությունը, որը տարածված է հայերի շրջանում, կարող է տուբերկուլյոզով վարակվելու պատճառ դառնալ, կարծում է «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլբայազյանը։

Кардиологическое отделение в больнице. Архивное фото - Sputnik Արմենիա
Ինֆարկտից խուսափելու երեք միջոց. սրտաբանի գաղտնիքները

«Տուբերկուլյոզ ասելով հիմնականում հասկանում են թոքերի հիվանդություն, բայց այն կարող է նաև լինել աչքի, մաշկի և այլն։ Հատկապես երիտասարդների շրջանում տարածված սովորությունը` համբուրվել ամեն հանդիպման ժամանակ, նպաստում է այս հիվանդության տարածմանը», — լրագրողների հետ զրույցում ասաց Գյուլբայազյանը։

Նրա խոսքով` 80 տոկոս դեպքերում հիվանդությունը պատահաբար է բացահայտվում։ Շաքարախտով կամ վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող հիվանդները տուբերկուլյոզի ախտանշանները շփոթում են իրենց հիվանդությունների հետ։ Հաճախ պոլիկլինիկաների բժիշկները նույնպես չեն կարողանում որոշել, որ հիվանդի մոտ տուբերկուլյոզ է։ Նշանակվում են հակաբորբոքային դեղեր, որոնք արդյունավետ չեն։ Դրանից հետո բժիշկն ուղարկում է արդեն ռենտգենաբանի մոտ և այլն։

«Բուժման առաջին փուլը տևում է վեց ամիս, կրկնակի բուժումը, եթե տուբերկուլյոզը նորից է դրսևորվում, տևում է ութ ամիս», — ասաց Գյուլբայազյանը։

Նա խորհուրդ է տալիս բնակչությանն առողջ կենսակերպ վարել, ավելի շատ լինել մաքուր օդում և հետևել հիգիենայի տարրական նորմերին։

Больница, детское онкологическое отделение - Sputnik Արմենիա
Խնդրեց չլացել, շարունակել ապրել հանուն հայրիկի ու քրոջ. երբ մանկական քաղցկեղը դատավճիռ է

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017թ-ին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 195 նոր դեպք։ Այդ ցուցանիշը 14 տոկոսով քիչ է, քան 2016թ-ին։ 2017թ-ի տվյալներով` հանրապետությունում յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է 23,1 մարդ: Այդ ցուցանիշը 2016թ-ին ավելի բարձր է եղել ու կազմել 27,4 մարդ 100 հազարի հաշվարկով։ 2017թ-ին այս հիվանդության հետևանքով մահացել է 55 մարդ։

Ընդհանուր առմամբ այսօր երկրում «տուբերկուլյոզ» ախտանիշը տվել են 1078 մարդու, մեկ երրորդը կանայք են, որոնք հիմնականում հիվանդանում են 25-35, իսկ տղամարդիկ` 25-45 տարեկան հասակում։

«Տուբերկուլյոզով հիվանդ յուրաքանչյուր երրորդ մարդը մեկնում է արտագնա աշխատանքի։ Դա հանգեցնում է նրան, որ մարդը դադարեցնում է իր բուժումը, և նրա հիվանդությունը խորանում է», — ասաց Նիկոլայանը։

Բժիշկը ներկայացրեց նաև ամբողջ աշխարհի վիճակագրությունը։ Այսպես, մոլորակում յուրաքանչյուր երրորդ մարդը տուբերկուլյոզի հարուցիչի կրող է (Կոխի ցուպիկ)։ Վարակվածների 10 տոկոսի մոտ հիվանդությունը մի օր դրսևորվում է, ցանկացած տեսակի իմունադեֆիցիտի առկայությունը բարձրացնում է հիվանդության դրսևորման վտանգը գրեթե մինչև 100 տոկոսով։

2017թ-ի տվյալներով` աշխարհում տուբերկուլյոզով տառապում է մոտ մեկ միլիոն երեխա, մանկական մահացությունը տարեկան հասնում է 250 հազարի։

Медцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է քաղցկեղը «երիտասարդացել» Հայաստանում. մասնագետների մեկնաբանությունները

Հիվանդության բնորոշ ախտանիշներից են արյունախխումը, խորխարտադրությունը, ինքնաթունավորման նշանները, գիշերային քրտնարտադրությունը, գլխացավը, բարձր ջերմությունը, հազը, որը դեղորայքով չի բուժվում և չի դադարում անգամ բուժման երկու-երեք շաբաթից հետո. դա մասնագետին այցելելու լուրջ առիթ է։

Հայաստանում տուբերկուլյոզի առկայությունը որոշվում է երկու ժամում, աշնանից սկսած նոր մեթոդի շնորհիվ դրա համար կպահանջվի մեկ ժամ։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Tuberculosis Day) ամեն տարի նշվում է մարտի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ։ 1882թ-ին այդ օրը գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչը բացահայտելու մասին։

Լրահոս
0