00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեսպանական ճանապարհորդություն. Երևանը Բաքվից ծանրակշիռ է Վրաստանի համար

© Facebook/ Embassy of Armenia to GeorgiaЧрезвычайный и полномочный посол Армении в Грузии Рубен Садоян посетил новую школу в селе Гумбурдо (20 марта 2018). Самцхе-Джавахетия, Грузия
Чрезвычайный и полномочный посол Армении в Грузии Рубен Садоян посетил новую школу в селе Гумбурдо (20 марта 2018). Самцхе-Джавахетия, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցանկացած հարաբերությունների ակտիվացում անմիջականորեն կապված է դիվանագիտական կորպուսների, ինչպես նաև դրանց տեղակայման երկրներում համայնքային կազմակերպությունների գործունեության հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններն անցել են որակական նոր փուլ: Դրանում վստահ է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով` շատ առումներով դա մի քանի գործոնների կուտակային արդյունքն է` դիվանագիտական շփումների ակտիվացում, տարբեր մակարդակներում միջպետական այցեր, ինչպես նաև Վրաստանի համայնքային կազմակերպությունների գործունեություն։ Որպես օրինակ` Մելիքյանը մեջբերեց Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի` օրերս ավարտված եռօրյա այցը Վրաստանի Սամցխե Ջավախեթի հայաբնակ շրջան։ Փորձագետները, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչներն այդ ուղևորությունն արդեն հասցրել են անվանել նշանակալի` հայաբնակ շրջանում վաղուց նման այցելություններ չեն եղել։

Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Ինչու են Թբիլիսիում հայուհու թիկունքին կանգնել ադրբեջանցիները

Փորձագետը դրական գնահատեց Սադոյանի այցը Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջան, քանի որ հատկապես հայ դիվանագետի ակտիվ աշխատանքը և հատկապես Վրաստանում կարևոր է Հայաստանի համար։

«Չպետք է մոռանալ այն մասին, որ Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական կարևոր հարևան է», — ասաց Մելիքյանը։

Ընդհանուր առմամբ, Մելիքյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ։

«Հայաստանը երկար տարիներ ակտիվ չի եղել վրացական ուղղությամբ` ֆինանսական հնարավորությունների, ինչպես նաև ոչ այդքան ակտիվ լոբբիստական գործունեության պատճառով։ Այդ տարիներից օգտվել է Ադրբեջանը։ Այսօր իրավիճակն այլ է, եթե Երևանն ակտիվացրել է իր գործունեությունը Թբիլիսիում դիվանագիտական ներկայացուցչության, հասարակական կառույցների միջոցով, ապա Բաքվի գործունեությունը շարունակվում է անցյալի իներցիայով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ Վրաստանում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի լոբբիստական հնարավորությունները սահմանափակվում են այդ երկրի իշխանություններով։

Փորձագետը նաև հիշեցրեց այն մասին, որ վերջերս Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հրաժարվել էր հարգել այսպես կոչված Խոջալուի զոհերի հիշատակը։ Փետրվարին Մառնեուլում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը նախագահին հիշեցրել էր, որ այդ օրերին Ադրբեջանում նշվել է «Խոջալուի ցեղասպանության 26-ամյակը» և խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել «ողբերգության» զոհերի հիշատակը, սակայն դա չի արվել։

«Դա ազդանշան է Բաքվին, որ օրակարգը, որը նա փորձում է վարել Թբիլիսիում, անհեռանկարային է և անընդունելի երկրի համար, որը ցանկանում է բարեկամական հարաբերություններ կառուցել հարևան Երևանի հետ», — բացատրեց Մելիքյանը։
Վրացական ուղղությամբ Երևանի ակտիվացման խթաններից մեկը Վրաստանում Հայաստանի դեսպանատան ծավալած գործունեությունն է՝ Սադոյանին դեսպանի պաշտոնում նշանակելուց հետո։

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Սադոյանի այցը միայն ճանաչողական չի եղել։ Դեսպանը հասցրել է շփվել շրջանի բոլոր առանցքային խաղացողների, համայնքային կազմակերպությունների հետ, այցելել վերջերս Գումբուրդոյում բացված հայկական դպրոց։

Журналисты работают в ньюсруме телекомпании Рустави 2 - Sputnik Արմենիա
Թբիլիսիում հարձակվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության աշխատակիցների վրա. կա վիրավոր

«Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրան հարցրել են Հայաստանի բուհերում Ջավախքի հայազգի ուսանողների համար քվոտաներն ավելացնելու մասին։ Դեսպանը խելացի խորհուրդ է տվել. նա կոչ է արել տեղի բնակիչներին սովորել վրացերեն, ինչը թույլ կտա նրանց արագ ինտեգրվել վրացական հասարակությունում», — ասաց Հունանյանը։

Հավելենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակում Սադոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գեորգի Կոպաձեի, Սամվել Մանուկյանի, Դավիթ Չիչինաձեի և մյուս պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հանդիպել է շրջանի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ։

Լրահոս
0