ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանը զբաղված է «մոլ» կառուցելով։ Նա գործող խորհրդարանում չկա, իսկ նախորդում էլ կեսից հայտնվեց՝ փոխարինելով նախարար դարձած Արծվիկ Մինասյանին։ Հիմա նորից վերադարձել է իրեն հարազատ միջավայր՝ ավտոբիզնես։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
««Կարկոմավտոյի» համասեփականատեր Կարեն Շախմուրադյանը, հետ չմնալով Հայաստանում ծավալված մոլամանիայից, Աջափնյակում «մոլ» է կառուցում։ Այն կոչվելու է «Գարաժ մոլ» և զբաղվելու է ավտոպահեստամասերի, ավտոմեքենաների հետ կապված ամեն ինչի վաճառքով»,- նշված է հոդվածում։
Ըստ թերթի` հնարավոր է նաև ավտոմեքենաների երկրորդային վաճառքի շուկա գործի։ Նոր «մոլում» կգործեն նաև սուպերմարկետ և ֆիտնես սրահ։ «Գարաժ մոլը» նախատեսում են բացել աշնանը: