ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում որոշ բացահայտումներ են արել մարտի 20-ին Գյումրիում տեղի ունեցած դանակահարության փաստով հարուցված քրեական գործից։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննիչները պարզել են, որ գյումրեցի եղբայրները՝ 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանն ու 1986թ. ծնված Մանվել Հակոբյանը որովայնի, կրծքավանդակի և գլխի շրջանում վերքեր են ստացել մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Նախնական տվյալներով՝ եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառողները նույնպես եղբայրներ են, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984թ. և 1990թ։
Վերջինները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։