00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական դատարանի նոր ղեկավարը «լռության երդում» տվեց

© Sputnik / Asatur YesayantsГрайр Товмасян
Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թովմասյանն ասաց, որ օրենքի տառի համաձայն` ինքն այլևս չի կարող հանրային մեկնաբանություններ անել։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանի սահմանադրական դատարանի նոր նախագահ Հրայր Թովմասյանը խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

«Հիմա ես չեմ պատասխանի հարցերին։ Հնարավոր է` ապագայում ես մտածեմ մամուլի հետ հանդիպման մասին», — հայտարարեց նա։

Լրագրողները Թովմասյանին հարցրին, թե ինչու են նրան ժամանակից շուտ ընտրել. մարտի սկզբին` որպես դատարանի անդամ, իսկ հիմա` նախագահ։ Նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը տարիքի պատճառով լքել է այդ պաշտոնը, սակայն նրա 70 տարեկանը կլրանա միայն մարտի 23-ին։ Ի պատասխան` Թովմասյանը խնդրեց կրկին կարդալ օրենքը։

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ ՍԴ անդամն իրավունք չունի հրապարակավ խոսել իրավական որևէ ակտի մասին։ Իսկ ես պարտավոր եմ ենթարկվել օրենքին», — ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է եղել դատարանի ստեղծման օրվանից` 1996 թվականի փետրվարից։

Սահմանադրական բարեփոխումների համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնապես կսկսի գործել ապրիլի 9-ից։ Խորհուրդը կհաստատի դատավորների թեկնածուներին և նրանց ծառայողական առաջխաղացումը, նաև բարձրագույն դատական պաշտոններում թեկնածություններ կառաջադրի։

Լրահոս
0