00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի զանգվածային պսիխոզը. ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստանի վրա

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит НАТО в Брюсселе
Саммит НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան քաղաքական գործիչների հակառուսական ագրեսիվ հռետորության ուժեղացումը կարող է հանգեցնել նրան, որ, օրինակ, ակտիվանան Վրաստանի` ՆԱՏՕ–ին միանալուն ուղղված քայլերը։ Վրաստանն ու Ուկրաինան տարիներ շարունակ թակում են դաշինքի դռները, ու ինչ–որ պահի նրանց կարող են ընդունել թեկուզ հենց միայն Մոսկվային վատություն անելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման նոր շրջադարձը, որի պատճառ դարձավ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորումը, կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց գերմանացի քաղաքագետ, Ռուս-գերմանական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը:

Древний замок в Великобритании - Sputnik Արմենիա
Հայ միլիոնատերներն անհանգստացած են իրենց բրիտանական ունեցվածքի համար

«Արևմտյան քաղաքական գործիչների հակառուսական ագրեսիվ հռետորության ուժեղացումը կարող է հանգեցնել, օրինակ, Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալուն ուղղված քայլերի ակտիվացման»,- ասաց մեր զրուցակիցը։

Վրաստանն ու Ուկրաինան տարիներ շարունակ թակում են դաշինքի դռները, ու ինչ-որ պահին նրանց կարող են ընդունել թեկուզ հենց միայն Մոսկվային վատություն անելու համար։ Ռարի խոսքով` վերջին տարիներին թվում էր, թե Կովկասը հեռու է Մոսկվայի ու կոլեկտիվ Արևմուտքի աշխարհաքաղաքական մերձամարտի համար հերթական ասպարեզ դառնալուց։ Սակայն հիմա իրավիճակը կարող է փոխվել, ինչը կարող է խախտել առանց այդ էլ փխրուն անվտանգության համակարգը։

«Բրիտանիայի կառավարությունը կորցնում է հոգեբանական հավասարակշռությունը, էսկալացիայի սարսափելի շրջադարձ է ծավալվում, իրավիճակը սրում է նաև այն հանգամանքը, որ եվրոպական երկրներից շատերն աջակցում են Լոնդոնին։ Հուսով եմ` Արևմուտքում ողջախոհ մարդիկ կլինեն, որոնք կկարողանան վերջ տալ ծավալվող հիստերիային», — ասաց գերմանացի փորձագետը։

Իրավիճակը վտանգավո՞ր է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի համար, արդյո՞ք Վաշինգտոնի կողմից որևէ ճնշման սպառնալիք կա։ Այս հարցը, Ռարի կարծիքով, պետք է դիտարկել` հաշվի առնելով խնդիրների մի ամբողջ համալիր։

«Վաշինգտոնի ռազմավարները շատ լավ հասկանում են` ինչ իրավիճակում է Հայաստանը, ինչ պատմական տարաձայնություններ կան Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև», —ասաց նա։

Глава МИД России Сергей Лавров - Sputnik Արմենիա
Լավրովը լկտիություն է համարում Մեծ Բրիտանիայի մեղադրանքները

Դժվար թե որևէ մեկը ԱՄՆ-ում ցանկանա Հայաստանին ընտրության առաջ դնել։ Հատկապես, որ Հայաստանի ու հարավային հարևան Իրանի համագործակցության փորձ կա։ Չնայած Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի` Թեհրանի դեմ ուղղված բազմաթիվ պատժամիջոցներին, Հայաստանը զարգացրել ու շարունակում է ամրապնդել Իրանի հետ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը։

Ռարը հիշեցրեց նաև, որ ԱՄՆ-ում կա հայկական հզոր լոբբի, որն անհրաժեշտության դեպքում կարող է իր ձայնը լսելի դարձնել ԱՄՆ ղեկավարությունում ու բացատրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ավելին` նույնիսկ Հայաստանի հիպոթետիկ միացումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը չէր լուծի այն հակասությունները, որոնք կան Երևանի ու Անկարայի միջև, իսկ հայ-ռուսական պատմական ընկերությունը, միևնույնն է, կշարունակվեր», — ընդգծեց նա։

Հիշեցնենք` բրիտանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը կապ ունի Հետախուզական գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ։ Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախորդ չորեքշաբթի հայտարարել է ՌԴ-ի դեմ ուղղված մի շարք քայլերի մասին։ Այդ թվում նաև 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակով երկկողմանի բոլոր շփումների սառեցման մասին։ Ռուսաստանը կտրականապես ժխտում է մեղադրանքները։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել բրիտանացի դիվանագետներին։

Լրահոս
0