ԵՐԵՎԱՆ, 18 Մարտ — Sputnik. Մարտի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել և սահել մոտ 50 մ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թ. ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության:
Ավտոմեքենան, որի անվահեծանները կոտրվել էին, ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: