00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը լիբանանցի գործարարին Հայաստան է հրավիրել

© Photo : official site of the President of RAПремьер-министр Армении Карен Карапетян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения
Премьер-министр Армении Карен Карапетян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Կարապետյանը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Կարապետյանը Բեյրութ է մեկնել հարաբերություններին դրայվ հաղորդելու համար. նախարար

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել:

Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները:

Վարչապետը ողջունել է «The EuroMena Funds»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:

Կարապետյանը նաև հանդիպել է «Future Group» կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:

The EuroMena Fund-ը գործունեություն է ծավալում արագ զարգացող միջին բիզնեսի ընկերությունների ոլորտում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բանկային և ապահովագրության, տեխնիկական սպասարկման և ծառայությունների, դեղագործության, առողջապահության, քիմիական և կոսմետիկ արտադրության, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում: Այն հիմնականում ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) և Միջերկրածովյան երկրներում:

Future Group-ը հիմնադրվել է 1981 թվականին և վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային կոնցեռնից վերածվել է գլոբալ կազմակերպության: Գլխամասային գրասենյակը Դուբայում է, գրասենյակներ են գործում նաև Լոնդոնում և Նյու Յորքում, գործարար կենտրոններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: Future Group-ը, որն ընդգրկում է 30 մասնավոր ընկերություն հինգ մայրացամաքներում, մասնաճյուղերի և դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ արտադրական և ինժեներական ծառայություններից սկսած մինչև անշարժ գույքի ոլորտ:

Լրահոս
0