ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մարտի 11-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի սկզբնամասում քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը (մոտ 50մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորակից (մոտ 10մ) դուրս են բերել 1975 թ. ծնված Տ. Պ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: