00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Հայկ Ալումյան
Եթե փորձեն վերակենդանացնել մարտի 1-ի գործը, ամբողջ պատկերը կդնեն հանրության առջև. Հայկ Ալումյան
13:08
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացի դիվանագետը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

© Public DomainБывшый посол США в Армении Джон Эванс
Бывшый посол США в Армении Джон Эванс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Արցախի մուտքն ազգերի ընտանիք. ամերիկյան դիվանագետը Բակո Սահակյանի այցին ընդառաջ Արցախի մասին հոդված է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ այցին ընդառաջ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան The National Interest ամսագրում, որտեղ համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ողջունի Արցախի մուտքը ազգերի ընտանիք։

«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի նախագահ Բակո Սահակյանն այս շաբաթ կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին բռնակցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ»,- գրում է Էվանսն իր հոդվածում։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Միչիգանը ճանաչեց Արցախի անկախությունը. բանաձևի տեքստը

Նա նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման նպատակով միջնորդական առաքելություն է իրականացնում։ «Ու թեև կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, բայց այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա»,– գրում է հոդվածի հեղինակը:

Փոխարենը ադրբեջանական կողմն, Էվանսի ձևակերպմամբ, շարունակում է վայրագություններ իրականացնել, և դրա վառ ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որն ամերիկյան դիվանագետը համեմատում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճի հետ:

Էվանսը նշում է, որ 2016 թվականի հուլիսին` քառօրյա պատերազմից հետո, այցելել է Արցախ ու համոզվել, որ այդ պետությունն ունի ճանաչվելու բոլոր իրավունքները։

«Նրանք ի ցույց են դրել պետությանը հատուկ բոլոր հատկանիշները, որոնք նշվում են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում՝ բացառությամբ վերջինի. այն է՝ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը: Իրականում նրանք ունեն կարողությունը, սակայն այդ հնարավորությունը նրանց մերժվում է»,- գրում է նա։

Ջոն Էվանսն իր հոդվածում հիշեցնում է նաև, որ Բաքուն սև ցուցակում է ներառում բոլոր այն անձանց, ովքեր այցելում են Արցախ։ 2016-ի հուլիսից հետո ինքը ևս հայտնվել է այդ ցուցակում։

Լրահոս
0