ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Գեներալ Սեյրանը կնոջ և մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլևս վստահություն չունի իսրայելյան բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնցում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաև իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վեջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն:
«Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջևում Երկրապահի օրն է, դրան է պատրաստվում»»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ։