00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:03
37 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորների դեղերը յուրացնողներին կալանավորեցին, գողության մեխանիզմը բացահայտվեց

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննիչները պարզել են, թե 45 մլն դրամի դեղերն ու բժշկական սարքավորումներն ինչպես են յուրացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպքը բացահայտվել է, պարզվել է մեխանիզմը, մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին: Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման բաժնի բժշկական սարքավորումների և տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին կալանավորել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները, դրանց կատարմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս
0