00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սկսում է Սումգայիթի Նյուրնբերգը. Բաքվին չի հաջողվի խեղաթյուրել իրականությունը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ-ի նիստի մի մասն այսօր նվիրվեց Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին: Պատգամավորների խոսքով` միջազգային ճանաչումն անխուսափելի է:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այս դեպքում Ադրբեջանին չի հաջողվի խեղաթյուրել իրականությունը, քանի որ սումգայիթյան ոճրագործությունն այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է Ադրբեջանի հայաբնակ վայրերում իրականացված ոճրագործությունների շարքում:

Траурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома - Sputnik Արմենիա
ԱԺ-ն հայտարարություն ընդունեց Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

«Այդ ժամանակվա դատարանները հաստատել են փաստը, որ կատարվել են հայերի դեմ կոնկրետ ցեղասպանական գործողություններ: Սա մենք պետք է օգտագործենք վեր հանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,-ասաց Ռուստամյանը` հավելելով, որ ցինիզմն Ադրբեջանում հասել է նրան, որ Խոջալուն են դարձրել դրոշակ, իբր այնտեղ է տեղի ունեցել ցեղասպանություն:

Անգամ փորձում են ներկայացնել, որ հայերն իրենք են իրենց դեմ կատարել այդ գործողությունները Սումգայիթում: Նրա խոսքով` այս այլանդակություններին պետք է վերջ տրվի:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հատկապես կարևորեց այն փաստը, որ Սումգայիթի հանցագործությունները դատապարտող հայտարարությանը միաձայն կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը:

«Մենք ամբողջ աշխարհին հղում ենք ազդակ, որ այս հարցում մենք միասնական ենք»,- ասաց նա:

Շարմազանովը հատկապես կարևորեց արտասահմանյան երկրներում ու միջազգային կառույցներում փաստերը ներկայացնելու գործընթացը: Բազմաթիվ վավերագրություններ` ֆիլմերի և հրատարակությունների տեսքով, Հայաստանը պատրաստվում է ներկայացնել աշխարհին:

Դրանց թվում է նաև Сумгаит. говорят сведетели азербайжанцы, որտեղ Սումգայիթի ողբերգության ադրբեջանցի ականատեսներն են պատմում 30 տարի առաջ ադրբեջանական քաղաքում իրականացված կոտորածների մասին:

«Մենք սրանով սկսում ենք Սումգայիթի Նյուրնբերգը»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։

Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանին չի հաջողվի խեղաթյուրել իրականությունը:

Լրահոս
0